Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հասարակական կյանքում առավել վտանգավորը ուսյալ ու մտասևեռված տգետներն են

Հասարակական կյանքում առավել վտանգավորը ուսյալ ու մտասևեռված տգետներն են
05.05.2026 | 18:37

Պետք է կարողանալ տարբերություն դնել սովորական անգետ աշխատավոր մարդու և ամբիցիոզ ու իրեն երևակայող տգետի միջև, որոնք բոլորովին տարբեր երևույթներ են։

Առաջինը բնական և իր տեղը ճիշտ իմացող ու հարգանքի արժանի մարդն է, իսկ երկրորդն էլ՝ անբնական ու կյանքում իր տեղը չիմացող ողորմելի մեկը, որն անընդհատ փորձում է իր չիմացած բանը սրան-նրան սովորեցնել։

Իսկ հասարակական կյանքում առավել վտանգավորը ուսյալ ու մտասևեռված տգետներն են, որոնց մոտ, Թումանյանի բառերով, ոչ թե գաղափարն է մտնում գլխի մեջ, այլ նրանք իրենց գլուխն են խցկում գաղափարի մեջ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7526

Մեկնաբանություններ