Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Խնդիրը ապագա խորհրդարանի կազմն է, իշխանության անսահմանափակ հնարավորություններն ու այն քաղաքական հաշվարկը, որի նպատակն է պահպանել լիակատար վերահսկողություն

Խնդիրը ապագա խորհրդարանի կազմն է, իշխանության անսահմանափակ հնարավորություններն ու այն քաղաքական հաշվարկը, որի նպատակն է պահպանել լիակատար վերահսկողություն
11.06.2026 | 23:06

ԿԸՀ-ի կողմից քիչ առաջ կայացված որոշումները դասական ընտրակեղծիք չեն։ Դրանք շատ ավելի նուրբ, հաշվարկված և քաղաքական հետևանքները մանրակրկիտ հաշվարկած քայլեր են։

10/51 և 35/65 ընտրատեղամասերի արդյունքների փաստացի «զրոյացման» հետևանքով բոլոր քաղաքական ուժերը կորցրեցին ձայներ, սակայն ամենաէական հարվածը հասցվեց հենց այն քաղաքական ուժին, որի խորհրդարան մուտք գործելու հարցը դեռ վերջնականապես փակված չէր։ «Բարգավաճ Հայաստանը» կորցրեց 212 ձայն։

Ակնհայտ է, որ եթե խորհրդարանում հայտնվի ևս մեկ ընդդիմադիր ուժ, իշխող քաղաքական ուժը կկորցնի իր քաղաքական մենաշնորհի զգալի մասը և այլևս չի կարողանա իր կամքով ու միանձնյա առաջ տանել ցանկացած որոշում, այդ թվում՝ հանրային կամքին հակասող և արտաքին կենտրոնների շահերից բխող նախաձեռնություններ։

Հետևաբար, այս պատմության մեջ խնդիրը 212 ձայնը չէ։ Խնդիրը ապագա խորհրդարանի կազմն է, իշխանության անսահմանափակ հնարավորություններն ու այն քաղաքական հաշվարկը, որի նպատակն է պահպանել լիակատար վերահսկողություն։

Այս ընտրությունները, թերևս, Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրություններն են։ Այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքների լեգիտիմություն` գործնականում գոյություն չունի, և որոնք խարխլում են հանրային վստահության վերջին փշրանքները՝ հատկապես մեր պետականության համար այս ծանր ու գոյութենական ժամանակաշրջանում։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 5219

Մեկնաբանություններ