Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ռուսաստանն առաջնորդվում է դասական ռեալիզմի սկզբունքներով

Ռուսաստանն առաջնորդվում է դասական ռեալիզմի սկզբունքներով
28.07.2026 | 12:46

Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցի առաջին մանրամասները վկայում են (ավելի շուտ ամրապնդում են), որ Ռուսաստանն առաջնորդվում է դասական ռեալիզմի սկզբունքներով։

Սա լավ է, որովհետև կանխատեսելի է, իսկ այ թե Հայաստանի իշխանությունները ի՞նչ կարող են անել սրա հետ, դա արդեն ռազմավարական մտածողության հարց է։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3356

Մեկնաբանություններ