Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վերադառնում է կայսրությունների ժամանակաշրջանը

Վերադառնում է կայսրությունների ժամանակաշրջանը
09.01.2025 | 10:51

Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնվում։

Բազմաբևեռ համակարգը ենթադրում է մի քանի ուժեղ խաղացողներ, որոնք վերահսկելու են երկրագունդը։ Խոսքը ապագա նոր կայսրությունների մասին է, որոնք միմյանց հետ մրցակցելու են։

Մրցակցելու համար պետք են նոր ռեսուրսներ, նոր ստրատեգիական տարածքներ, առևտրական ուղիների վրա վերահսկողություն, այսինքն այն, ինչ անում են Ռուսաստանը՝ Ուկրաինայում, Ամերիկան՝ Գրենլանդիայում, Պանամայում, Կանադայում..., Չինաստանը՝ Խաղաղ Օվկիանոսում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Թուրքիան՝ Սիրիայում, Իրաքում, Կովկասում, Աֆրիկայում, Իսրայելը՝ Սիրիայում, Լիբանանում…

Սահմանների անձեռնմխելիության ու մարդու իրավունքների սկզբունքներին, այսինքն, 1945 թվականից հետո ձևավորված աշխարհակարգի կանոններին կարելի է արդեն հրաժեշտ տալ։

Հին աշխարհը փլուզվել է, նորը դեռևս չի ստեղծվել, բայց կարող ենք ասել, որ ազգային պետությունների ժամանակաշրջանն ավարտվում է, վերադառնում է կայսրությունների շրջանը։

Հայաստանի գործող ռեժիմը մնացել է հին աշխարհում, չի հասկանում, թե ինչ է կատարվում, այսինքն, ադեկվատ չի, հետևապես, այս ռեժիմի գոյության պայմաններում մենք պարբերաբար պարտվելու ենք։

Հ.Գ. ՀՀ արտգործնախարարի ասուլիսը լսեք, չունի քաղաքական մտածողություն, քաղաքական լեզվին անգամ չի տիրապետում, ոչ մի հարցի չի կարողանում պատասխանել, իրավիճակը չի ըմբռնում, ու այս խղճուկը մեր անունից ճակատագրական բանակցություններ է վարում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3492

Մեկնաբանություններ