Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը

ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը
15.02.2025 | 14:35

ԵՄ-ին անդամագրվելու մասին քննարկումների ու քարոզչության կարևորագույն հատվածը դրա բիզնես բաղադրիչն է: Քարոզչությունը բիզնես է, որտեղ կան ֆինանսներ, եկամուտներ և կազմակերպչական ցանց:

Անիմաստ է COCA-COLA գովազդող ընկերությանը բացատրել, որ այն վնաս է առողջությանը, անիմաստ է COCA-COLA առաքող ընկերություններին համոզել, որ այն չտարածեն: Դա բիզնես է, որտեղ կա եկամուտ:

Նույն կերպ, անիմաստ է բովանդակային բանավեճի մեջ մտնել ԵՄ-ը Հայաստանի քաղաքացիներին «վաճառող» ՀԿ-ների, ՔՊ-ականների, սպարապետների եղբայրների ու թիմակիցների հետ, որ ԵՄ-ում մեզ սպասող չկա, անգամ ԵՄ-ի, գոնե այս տեսքով, գոյությունը խնդրահարույց է:

Դա բիզնես է, որտեղ կարևոր չէ, որ դրա «շնորհիվ» բազմաթիվ մարդիկ կորցնում են ադեկվատությունը, մտածելու ունակությունը, վերջապես, դրանով վտանգվում է Հայաստանի տարածքային անվտանգությունը, գուցե՝ գոյությունը:

Խնդիրը բուն ԵՄ-ը չէ, բնականաբար:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2353

Մեկնաբանություններ