Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Անհրաժեշտ է հստակ և ամբիցիոզ նպատակ-ծրագիր

Անհրաժեշտ է հստակ և ամբիցիոզ նպատակ-ծրագիր
17.02.2025 | 10:46

Հասանելիությունը համաշխարհային տեխնոլոգիական ձեռքբերումներին՝ հնարավորություն է, սակայն ոչ մի դեպքում երաշխիք չէ, որ դու կկարողանաս դրանք տեղայնացնել և ունենալ բարձր զարգացում։

Որպեսզի այդ հնարավորությունը դառնա իրագործման ենթակա, անհրաժեշտ է ձևակերպված հստակ և ամբիցիոզ նպատակ-ծրագիր, կանոնակարգված և նպատակաուղղված աշխատանք և անմնացորդ ներդրում:

Ահա միայն այս դեպքում է, որ քո հասանելիությունը տեխնոլոգիական գաղտնիքներին կդառնա քեզ համար առաջընթացի հենարան։ Մնացած դեպքերում ընդամենը գումար մսխելու պատրվակ է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3090

Մեկնաբանություններ