Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Շագանակներ կրակի միջից՝ տերերի համար

Շագանակներ կրակի միջից՝ տերերի համար
02.03.2025 | 16:01

Զարմանում եմ, որ այսօր դեռևս կան մարդիկ, որոնք Զելենսկիին համարում են ազատության մարտիկ։ Ի դեպ, «Մահ կամ ազատություն» կարգախոսի հեղինակները երբևիցե այդ կարգախոսով չեն առաջնորդվել։ Նրանք դա շրջանառության մեջ են դրել մնացյալ աշխարհի համար, իսկ իրենք առաջնորդվում են հետևյալ հայտնի կարգախոսներով․«Կրակի միջից շագանակները ուրիշի ձեռքով հանիր», «Բաժանիր, որ տիրես», «Նպատակն արդարացնում է միջոցները» ․․․ Մյուս, ավելի ահավոր կարգախոսները չեմ ցանկանում գրել։ Իսկ Ոկրաինան ոչ թե 600 հազար քկմ է, այլ 600 հազար քկմ է՛ր։ Դա այն ժամանակ էր, երբ Մեծ Բրիտանիայի «գաղութ» դեռ չէր դարձել և կրակի միջից շագանակներ չէր հանում իր տերերի համար։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 3084

Մեկնաբանություններ