Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Իսլամական աղոթատեղիներն էին պակաս

Իսլամական աղոթատեղիներն էին պակաս
10.02.2025 | 12:18

Երեկ կարդացի, որ քպ-ականներն «առաջարկել» են (հասկանալ՝ պարտադրել) հյուրանոցներին, որպեսզի աղոթատեղիներ սարքեն մահմեդականների նամազի համար։ Ես հասկանում եմ, որ սրանք «արևմտյան ազերբայջան» «վերադարձող» թուրքերին ուզում են լավ դիմավորեն՝ ֆուլ սերվիս։

Բայց, ամենայն հարգանքով իմ մահմեդական ընկերներին, դա աբսուրդ է։ Ճամփորդելով ողջ իսլամական աշխարհով՝ Միջին Արևելք ու Հյուսիսային Աֆրիկա (MENA), ես ոչ մի հյուրանոցում չեմ հանդիպել, որտեղ հարմարություններ կան քրիստոնյաների համար՝ մատուռ կամ Աստվածաշունչ հյուրանոցային մահճակալի կողքի դարակում, ինչը սովորական բան է քրիստոնեական ԱՄՆ-ում և սովորական էր Եվրոպայում մինչև մոտ 10-15 տարի առաջ։ Եվ ոչ մի տեղ Արևմուտքում ես չեմ հանդիպել նամազի համար հարմարություններ հյուրանոցներում։ Ի դեպ, նույնիսկ իսլամական աշխարհում հյուրանոցների մեծամասնությունում չկա աղոթատեղի, պարզապես առաստաղին նշված է Մեքքայի ուղղությունը, որի ուղղությամբ մահմեդականները փռում են մահճակալի կողքի դարակում դրած փոքրիկ խալին ու աղոթում։

Թե բա՝ հարմարություններ ենք ստեղծում արաբ տուրիստների համար։ Դուք հանգիստ եղեք իրենց համար, նրանց մեծամասնությունը քրիստոնեական բաց երկրներ են գալիս «հարամ» բաներ անելու համար։ Եթե քպ-ականները շատ անհանգիստ են իրենց համար, կարող են այլ ծառայություններ առաջարկել՝ ֆուլ սերվիսով։

Թե չէ աղոթող մահմեդականին շատ բան պետք չէ նամազ անելու համար՝ միայն Մեքքայի ուղղությունն ու մի փոքրիկ խալի, և նրանք նույնիսկ փողոցում կանեն իրենց նամազը։

«Առաջին քրիստոնյա» ազգին ու պետությանը միայն իսլամական աղոթատեղիներն էին պակասում ու ազանի ձայնը հյուրանոցներում։ Լրիվ խելքներդ գցել եք…

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3635

Մեկնաբանություններ