Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Թիվ մեկ թալանչին

Թիվ մեկ թալանչին
10.03.2025 | 18:04

Գյումրիում Նիկոլ Փաշինյանը խոսել է թալանը կոպեկ առ կոպեկ հետ բերելու մասին։ Սա այն դեպքն է, երբ կիրառելի է «գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին» ձևակերպումը։

Հայաստանի տարածքները և Արցախը հայ ժողովրդից դավաճանաբար թալանած Նիկոլ Փաշինյանը խոսում է թալանի մասին։ Գյումրեցիները կասեին՝ «ձյուն գա գլխուդ»։

Մարտի 30-ին հրաշալի հնարավորություն է ստեղծվել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վրայից քվե առ քվե մաքրելու համար։

Հայ ժողովրդի ամբողջ ուշադրությունը Գյումրիի վրա է լինելու։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 8074

Մեկնաբանություններ