Համաշխարհային տնտեսական ֆորումում ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը կանխատեսել է, որ մի քանի տասնամյակ անց աշխարհը կդառնա միլիարդավոր մարդանման ռոբոտների տուն: «2030-2031 թվականներին, մոտ հինգ տարի անց, արհեստական բանականությունը կլինի ավելի խելացի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած»,- ասել է նա:               
 

Ասում են

Ասում են
14.10.2022 | 07:25

Իրանը գոհ չէ այս իրավիճակից։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև՝ Թուրքիայի անուղղակի մասնակցությամբ։ Պուտինը թույլ չտվեց Թուրքիայի ուղղակի մասնակցությունը. այն Ղարաբաղի հետ կապ չունի: Պատմականորեն սա Իրանի ազդեցության գոտին է, որը, սակայն, հրավիրված չի եղել բանակցություններին։

Թեհրանը կարծում է, որ հնարավոր է որոշել Ղարաբաղի կարգավիճակը, կարելի է խոսել կոմունիկացիաների մասին և այլն, սակայն համաձայնագիրը պետք է ստորագրվի իր մասնակցությամբ։ Իրանը կարող է չճանաչել խաղաղության պայմանագիրը, կարող են բարդություններ առաջանալ. Թեհրանն անգամ պատրաստ է զորքեր մտցնել այս գոտի։ Երևանն ու Բաքուն այս խնդիրը պետք է լուծեն նաև Իրանի հետ:


Ստանիսլավ Տարասով

Դիտվել է՝ 43753

Մեկնաբանություններ