Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ձեր ֆեյքերին ու հայհոյողներին պատժելու՞ եք

Ձեր ֆեյքերին ու հայհոյողներին պատժելու՞ եք
11.02.2026 | 15:44

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ զրույցում նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է քննարկվում:

8 տարի է, ինչ իշխանական ֆեյքերը, ագրեսիվ քարոզիչները համացանցում մարդկանց հանիրավի վիրավորում, վարկաբեկում,հայհոյում են, ինչո՞ւ 8 տարում օրենքի նախագիծ չէիք մշակում և ընդունում։ Դուք ձեր ֆեյքերին, հայհոյողներին, վարկաբեկողներին պատասխանատվության ենթարկելո՞ւ եք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ