ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հայկական քաղաքներում պետք է ազգային մշակույթը իշխի

Հայկական քաղաքներում պետք է ազգային մշակույթը իշխի
07.07.2026 | 17:35

Հայաստանում վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքների արտաքին տեսքին, բայց որտե՞ղ է դրանցում երևում, որ հայկական քաղաքներ են։

Օրինակ, Կապանի խորհրդանիշը թուրքերի դեմ ազատագրական պայքար մղած Դավիթ Բեկի արձանն է, Մարալիկում շատ տպավորիչ է Սողոմոն Թեհլերյանի արձանը, Գյումրիում հստակ է հրապարակի Վարդանանց արձանախումբը։

Երևի այսքանը։ Մնացածը գեղեցիկ սարքած փողոցներ են, մայթեր, խաղահրապարակներ, բայց այդպիսի գեղեցկություն հնարավոր է տեսնել աշխարհի ցանկացած կետում։

Այնինչ, պետք է տեսնել հայկական բնակավայրեր, որոնք շնչում են հայկական պատմությամբ, ազգային մշակույթով, մինչդեռ պատմական Մեղրիում տեսնում ենք հունական դիցաբանական հերոսների արձաններ, Մարտունիում տեսնում ենք սովետական բոլշևիկ Մյասնիկյանի արձանը, մի ուրիշ տեղում էլ երևի կտեսնենք Բուդդայի արձան, մեկ այլ տեղ՝ Մոսկվայի Կրեմլի աշտարակի կամ, որ ավելի հավանական է, Ստամբուլի Այա Սոֆիայի մուսուլմանական տաճարի նմանօրինակը։

Հայկական քաղաքներում պետք է հայկական ազգային մշակույթը իշխի։ Սա պարտադիր անհրաժեշտություն է, եթե խոսում եք իրական ինքնիշխանության մասին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 7613

Մեկնաբանություններ