ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Տավուշում սողանքը փակել է գետի հունն ու վնասել էլեկտրասյունը

Տավուշում սողանքը փակել է գետի հունն ու  վնասել էլեկտրասյունը
26.05.2012 | 00:28

«Դիլիջան ազգային պարկին» հարող «Կանազի ձոր» տարածքում մայիսի 24-ին առաջացել է 250 մ լայնությամբ, 30 մ խորությամբ սողանք: Իջնելով 600 մ ներքև՝ այն փակել է Հովաջուր գետի Շամլուղ վտակի հունն ու առաջացրել 70 մ լայնությամբ և 300 մ երկարությամբ լճակ:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ
սողանքը միաժամանակ տեղաշարժել է տարածքում տեղակայված ֆիդերային բարձրավոլտ էլեկտրագծի 83-րդ սյունը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Դիլիջան քաղաքի «Արմենիա» հանգստյան տունն ու հարակից շինությունները:
Ներկայումս էլեկտրացանցի աշխատակիցները նշված տարածքում իրականացնում են վերականգնման, ամրացման աշխատանքներ:

Հասմիկ Գևորգյան

Դիտվել է՝ 3139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ