Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հեշտ ու հանգիստ, արագ ու թեթև

Հեշտ ու հանգիստ, արագ ու թեթև
30.05.2012 | 12:59

Խոսքը Իսպանիայի ընտրանու հերթական ընկերականի մասին է:
Այս անգամ Կորեայի ընտրանու հետ խաղի: Չորս գնդակ` Ֆերնանդո Տորեսի, Սանտի Կասորլայի, Ալվարո Նեգրեդոյի ու Խաբի Ալոնսոյի կատարմամբ: Փոխարենը սեփական դարպասն ընդունած մեկ գնդակ: Հետաքրքրականն այն է, որ Վինսենտե դել Բոսկեն այդպես էլ չի շտապում խաղադաշտ հանել բարսելոնցիներին ու, չնայած դրան, հաղթում է փորձարարական կազմով, որի շատ տղաներ չեն էլ մասնակցելու եվրոպական եզրափակչին: Ի՞նչ է սա սեփական գերազանցության ցուցադրությո՞ւն:
Հազիվ թե: Մեկ է` այդ մասին բոլորը գիտեն: Բայց թե բոլոր դեպքերում նախանձել կարելի է իսպանական ֆուտբոլի գեղեցկությանն ու հասունությանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ