Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՀԱԿ-ի դիմումը մերժվեց

ՀԱԿ-ի դիմումը մերժվեց
31.05.2012 | 05:04

Այսօր Սահմանադրական դատարանը մերժեց Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած դիմումը՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ-ի որոշումը:
Վերոնշյալ դիմումով ՀԱԿ-ը պահանջում էր անվավեր ճանաչել մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները: Նշենք, որ դիմումը մինչ այդ քննվել էր ԿԸՀ-ում և մայիսի 13-ի թիվ 265 Ա որոշման համաձայն՝ մերժվել:
ՍԴ -ի որոշմամբ՝ Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է:

Դիտվել է՝ 2644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ