Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ալիևն ու Քլինթոնը հանդիպեցին

Ալիևն ու Քլինթոնը հանդիպեցին
06.06.2012 | 07:02

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 6-ին Բաքվում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնի հետ: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը:
Ադրբեջանի նախագահն ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը գնահատել է որպես երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերությունների ապացույց:
Հանդիպման ժամանակ Ալիևն արծարծել է մի շարք խնդիրներ, այդ թվում` տնտեսական, էներգետիկ, քաղաքական, տարածաշրջանային անվտանգությանը, ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Նա կարևորել է երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում:
ԱՄՆ-ի պետքարտուղարն իր հերթին ընդգծել է Ադրբեջանի ղեկավարի մասնակցության կարևորությունը Չիկագոյում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի վեհաժողովին: Քլինթոնը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը, կարևորել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև սերտ և ռազմավարական գործընկերային հարաբերությունները:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված հարցերին:

Դիտվել է՝ 3669

Մեկնաբանություններ