Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վարչապետի «տետ ա տետ» հանդիպումները

Վարչապետի «տետ ա տետ» հանդիպումները
08.06.2012 | 06:03

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան առանձին հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ղեկավարության հետ։ Այս մասին փաստում է կառավարությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրը։ Կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկվել, այս պահին հայտնի չէ, չի բացառվում, որ նախատեսվածից բացի այլ հարցեր ևս քննարկվել են, քանի որ հանդիպումը տեղի է ունեցել «տետ ա տետ»։ Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, հունիսի 8-ին, ժամը 16:25-ին ավարտվել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՀՅԴ-ի ղեկավարության հետ։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին և 7-ին վարչապետը հանդիպել է ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։ Կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել էր, որ այդ հանդիպումներն անցել են կառավարության նոր ծրագրի դրույթների քննարկման շրջանակներում, ինչը վարչապետն իրականացնում է ԱԺ-ում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի հետ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ