Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Երկու խաղ

Երկու խաղ
10.06.2012 | 11:37

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի տասներկուերորդ տուրում «Ուլիսը» հյուրընկալել էր ետնապահին` «Արարատին»: Հանդիպման արդեն տասնութերորդ րոպեին «Ուլիսն» առջևում էր՝ 3:0 հաշվով: Երկու գոլի հեղինակ էր դարձել Արտյոմ Ադամյանը, մեկը գրանցվել էր Շոթա Զիքիայի ակտիվում: Երկրորդ խաղակեսում Ավետիք Կիրակոսյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն սա այն ամենն էր, որ կարողացան անել արարատցիները: Արարատում կայացած «Իմպուլս»-«Գանձասար» հանդիպումում գրանցվել է ոչ- ոքի` 1:1 արդյունք: Այս խաղում Սամվել Սարգսյանը նշել է իր նորամուտը Կապանը ներկայացնող թիմի գլխավոր մարզչի որակում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ