Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Իսպանիա- Իտալիա` 1:1

Իսպանիա- Իտալիա` 1:1
10.06.2012 | 11:42

Հավուր պատշաճը պիտի մատուցել երկու թիմերին էլ՝ արտակարգ գեղեցիկ ֆուտբոլի համար: Միանշանակ այն առաջնության մինչև հիմա եղած խաղերի պսակն էր իր դիտարժանությամբ, ֆուտբոլային հասուն մտածողությամբ ու էսթետիկական կողմով: Ինչ վերաբերում է ամենամեծ անակնկալին, հանդիպման մեջ անսպասելին իտալացիների` բաց ֆուտբոլ խաղալու իսպանացիների մարտահրավերն ընդունելն ու պատվով քննություն բռնելն էր: Հետաքրքիր ու լարված առաջին խաղակեսին հաջորդած երկրորդի սկզբից քիչ անց Չեզարե Պրանդելին չներեց Բալոտելիի ակնհայտ դանդաղկոտությունը, որի արդյունքն եղավ 100 տոկոսանոց դիրքից գոլ չխփելը: Նրա փոխարեն դաշտ դուրս եկած երեսունհինգամյա դի Նատալեն իր մուտքը նշանավորեց դարպասի գրավմամբ: Դա խաղի վաթսունմեկերորդ րոպեին էր: Իսպանացիները վիրավորանքը կուլ չտվեցին: Երեք րոպե անց Դավիդ Սիլվան կենտրոնով ոսկերչական փոխանցում կատարեց, և Ֆաբրեգասը հավասարեցրեց հաշիվը: Մինչև խաղավարտ երկուստեք եղան դարպասը գրավելու նորանոր հնարավորություններ, սակայն մի դեպքում գերազանց էին Բուֆոնն ու Կասիլյասը, մեկ այլ դեպքում դանդաղում կամ վրիպում էին գնդակին տիրողները: Բոլոր դեպքերում հարկ է ասել, որ 1:1 հաշիվն ակնհայտորեն պիտի գրանցել իտալացիների ակտիվում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ