ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Ախր, «հաբրգել» են, շատ են «հաբրգել»

Ախր, «հաբրգել» են, շատ են «հաբրգել»
01.07.2012 | 20:30

Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Վարդան Սամվելյանի՝ «Հարսնաքարը» պայթեցնելու մտադրությունն ակամայից հետաքրքիր զուգահեռ գծեց «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի հետ: Յուրի Դետոչկինն էլ էր պայքարում անարդարության դեմ՝ ժանգոտած թրով հողմաղացների դեմ կռիվ տվող Դոն Քիշոտի պես: Եվ ինչ էր ասում, հիշո՞ւմ եք՝ «ախր, գողանում են, շատ են գողանում»: Հիմա Վարդան Սամվելյանը իրավապահ մարմիններին նույն բանն է ասելու. «Ախր, հաբրգել են, շատ են հաբրգել տզրուկի նման էս երկրի ջանին կպած նեմեցներն ու դրանց հավատարիմ զոմբիները»: Որ «Հարսնաքար» պայթեցնելով դարդին դարման չես անի՝ փոխգնդապետն ինձնից ու ձեզնից վատ չի հասկանում, բայց եկեք չբացառենք, որ, դանակը ոսկորին հասնելուց հետո, սթափ դատող մարդն էլ կարող է «էքստրեմիստ» դառնալ: Վահե Ավետյանի ողբերգական մահը հենց այդ «ոսկորը» եղավ, ու հիմա իրավապահները կանգնած են նույն «դիլեմայի» առաջ, ինչ Յուրի Դետոչկինին մեղադրական «վերդիկտ» ներկայացնել պատրաստվող խորհրդային ժամանակների հույժ «բարի» դատավորները: Չը-խորհրդային մեր օրերում կգտնվի՞ Մաքսիմ Պոդբերյոզնիկովի նման ազնիվ մի քննիչ, որ վաղը-մյուս օրը դատարանում կանգնի ու ասի. «Քաղաքացի դատավորներ, ես հասկանում եմ, որ Վարդան Սամվելյանը խախտել է օրենքը, բայց նա… մեղավոր չէ: Բաց թողեք նրան, խնդրում եմ, նա շատ լավ մարդ է»:

Լա՞վ մարդ է Վարդան Սամվելյանը՝ չգիտեմ: Չեմ ճանաչում նրան, ինչպես չեն ճանաչում բոլոր նրանք, ովքեր այս անուն-ազգանունը լսեցին ընդամենը այսօր, ու, չեմ կասկածում, նույն Պոդբերյոզնիկովի նման, մտովի իրենց հարցն ուղղեցին չարաբաստիկ ռեստորանի տեր Նեմեց Ռուբոյին. «Իսկ ինչո՞ւ էր նա ուզում պայթեցնել հատկապես Ձեր ռեստորանը»:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 6210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ