Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը
05.07.2012 | 12:01

ՈՒիմբլդոնի մեկ քառորդում Ռոջեր Ֆեդերերը հաղթահարեց Միխաիլ Յուժնիի, Նովակ Ջոկովիչը` Ֆլորիան Մայերի, Ժո-ՈՒիլֆրիդ Ցոնգան` Ֆիլիպ Կոլշրայբերի, իսկ Էնդի Մարեյը` Դավիդ Ֆերերի արգելքը: Այսպիսով, ինչպես և մեկ տարի առաջ, «մեծ քառյակը» կազմեցին շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, սերբ Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, որոնց եկավ միանալու ֆրանսիացին: Կիսաեզրափակչում վերջին երկուսը կմրցեն միմյանց հետ, իսկ աշխարհի լավագույն թենիսիտի` Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի ուժեղագույնների աղյուսակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ռոջեր Ֆեդերերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ