ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի հավկիթներում հայտնաբերվել են վնասակար մանրէներ

Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի հավկիթներում հայտնաբերվել են վնասակար մանրէներ
28.09.2012 | 14:01

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ ձվերի խմբաքանակի մեջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) ստուգայցերի ընթացքում հայտնաբերել են վնասակար շեղումներ:
Ըստ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանք արտահայտվել են կեղևի ոչ լիարժեք մաքրության, թույլ սպիտակուցի և անկայուն (տարրալուծվող) դեղնուցի տեսքով: Առկա է եղել նաև թարմ ձվին ոչ բնորոշ յուրահատուկ հոտ:
Ծառայությունը դիմում է սպառողներին` պահպանել զգոնություն, չգնել և չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու, քանի որ նշված երևույթները կարող են նաև մանրէաբանական ցուցանիշներով շեղումների պատճառ դառնալ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ