Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմում տեղ են գտել երբեք չօգտագործված տեսանյութեր ու հարցազրույցներ

«Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմում տեղ են գտել երբեք չօգտագործված տեսանյութեր ու հարցազրույցներ
03.10.2012 | 16:07

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը հրավիրում է մասնակցելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 77-րդ տարեդարձին նվիրված երեկոյին:

Երեկոյի առաջին մասում ելույթ կունենա «Օշական» տրիոն` հոգևոր և ժողովրդական ստեղծագործություններով: Երկրորդ մասում հուշերով ու պատմություններով հանդես կգան մեծ դերասանի խաղընկերները, ընկերները, նրա արվեստը սիրող և գնահատող հանդիսատեսը:
Ներկաները կարող են դիտել Ռիտա Շառոյանի` «Խոսիր ինձ հետ» վավերագրական ֆիլմաշարի «Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմը, որում տեղ են գտել լրագրող Ռիտա Շառոյանի անձնական արխիվի երբեք չօգտագործված տեսանյութերն ու հարցազրույցները` անվանի արտիստի հետ: Հեղինակի խոսքով` «Մենք պարտական ենք բոլոր այն մեծերին, ովքեր կոչված են իրենց գործով ու տաղանդով վիթխարի, լուսավոր ու անջնջելի հետք թողնելու համամարդկային արժեքների հարատև ընթացքի վրա: Իսկ այս տեսաֆիլմը մեր նվիրումի և սիրո համեստ արգասիքն է մեծանուն արտիստի տարեդարձին»:
Տեսաֆիլմը ներկայացվում է առաջին անգամ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ