ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ահեղ դիմակայություններ

Ահեղ դիմակայություններ
16.10.2012 | 18:57

Թեպետ Հայաստանի ազգայինի համար ժամանակային նոր չափում մնաց եկող գարունը, այդուհանդերձ աշխարհի 2014 թվականի առաջնության ընդառաջ խաղերն ի սպառ չեն վերացել օրացուցային «քարտեզից»: Առհավատչյան այսօրվա մի շարք հանդիպումները, որոնց մեջ անվիճելիորեն առանձնանալի են Իսպանիա-Ֆրանսիա, Գերմանիա-Շվեդիա, մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող Իտալիա-Դանիա և, ինչու չէ, Պորտուգալիա-Հյուսիսային Իռլանդիա, Ռուսաստան-Ադրբեջան դիմակայությունները: Վերջին երկուսը F խմբում Ռուսաստանի ու Պորտուգալիայի միջև «արյունալի» բնույթ ունեցող շարքից է` ի մասնավորի Ռուսաստանի ընտրանուց Պուրտուգալիայի հավաքականի կրած պարտությունից հետո: Խաղերի մանրամասն անդրադարձը տես «Իրատես de facto»-ի ուրբաթ օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ