Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հո զոռով չէ (տեսանյութ)

Հո զոռով չէ (տեսանյութ)
22.10.2012 | 16:40

Իսկապես բացառիկ դեպք է տեղի ունեցել բոլիվիական առաջնության տասներկուերորդ տուրում: «ՈՒնիվերսիտարիո»-«Պետրոլերո» թիմերի հանդիպման ժամանակ տուգանային հրապարակ ներխուժած մրցակցին կոպտորեն գցելու համար մրցավարը նշանակել է տասնմեկմետրանոց: Դարպասապահը ետ է մղել հարվածը, սակայն մրցավարը գտել է, որ այն եղել է կանոնների խախտումով: Դարպասապահն ետ է մղել նաեւ կրկնահարվածը, սակայն այս անգամ նրա գործողությունների մեջ խախտումներ է արձանագրել հանդիպման կոմիսարը: Տասնմեկմետրանոցի նշանակետից նշանակվել է երրորդ տուգանայինը, բայց թե դարպասը դարձյալ մնացել է անառիկ: Անդրդվելի դարպասապահը որսացել է և այն: Մարդը պարզապես տրամադրված չի եղել գոլ բաց թողնելու ու վերջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Տեսանյութ

Դարպասապահը 3 անգամ ետ է մղել տասնմեկմետրանոցը
Դիտվել է՝ 2006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ