«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Մեր քաղաքական դաշտը երկակի ստանդարտների վարպետների հավաքածու է

Մեր քաղաքական դաշտը երկակի ստանդարտների վարպետների հավաքածու է
05.11.2012 | 14:55

Ես խոնարհվում եմ երկակի խաղեր խաղալու Լևոն Տեր-Պետրոսյանի ունակության առջև: Լուրջ եմ ասում` մարդը իդեալական կերպով բաշխել է դերերը` իրեն անհասկանալիորեն «այլընտրանք» հռչակած (այդպես էլ չհասկացա` ում են այլընտրանք, ու ինչ քաղաքական կատեգորիա է դա, առհասարակ) ԲՀԿ-ի օլիգարխ առաջնորդի գրպանը մտնելու համար գործուղել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, իսկ ՀԱԿ-ի դեմքը փրկելու ծանր առաքելությունը թողել է Նիկոլ Փաշինյանի ուսերին: Երկուսն էլ, կարծես թե, լավ էլ գլուխ են բերում իրենց առջև դրված խնդիրները: Դե, նորելուկ այլընտրանքի մասին էլ չեմ ասում: 4 տարի իշխանական կոալիցիայի կազմում լինելուց հետո երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական պայմանների համար պատասխանատվությունից ձեռքերի կտրուկ լվացումը, կարծում եմ, գերբնական լվացքի պարագաներ է պահանջում (դժվար թե միայն «լվացքի փոշիով» սահմանափակվեն):


Նանա ԳՆԴՈՅԱՆ
Հ. Գ.- Եվ այս ամենի արդյունքում տուժում է ժողովուրդը, քանի որ, ընկնելով քաղաքական խաղերի հետևից, մեր հարգարժան գործիչները մոռանում են զբաղվել երկրի հիմնական խնդիրներով, այն է` ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու սոցիալական վիճակի բարելավմամբ։

Դիտվել է՝ 2868

Մեկնաբանություններ