-
11.07.2025|
15:11
-էս խնձորը վերցրեք, համը կտեսնեք ու հետո կասեք` ինչ համի էր։
Մեր թաղամասի բանջարեղեն վաճառողն է` արցախցի։ Հյուրասիրում է սրտանց...
-
10.07.2025|
15:15
Բամբասկոտ մարդիկ ինձ միշտ հիացրել են իրանց ալտրուիզմով։ Մարդ ինչքա՜ն անձնազոհ ու նվիրված պիտի լինի հասարակությանը, որ ուրիշների կյանքով ավելի շատ հետաքրքրվի, քան սեփական կյանքով...
-
09.07.2025|
16:02
Մտածում եմ՝ ինչո՞ւ մեզ մոտ բանական քննարկումներ չեն լինում, և չեն քննարկվում ազգի մոտ ու հեռու ապագային վերաբերող հարցեր։ Մինչդեռ դատավճռի նման հնչող կարծիքներ՝ ինչքան ասես...
-
08.07.2025|
14:19
Յոթ տարի ա էս երկրում էս խայտառակությունն ա, որովհետև գրեթե բոլորն իրենց հերթին կարծել են, որ կարող են պայմանավորվել, բարիշել նիկոլի պեսի հետ...
-
07.07.2025|
15:01
Մոտոցիկլետի անամոթ բարձր տռռոցը սղոցեց գիշերվա լռությունը՝ ասես քաղաքի նրբանցքների ու փողոցների խճողված ցանցն ազատվում էր շոգ ամառային օրվա ընթացքում կուտակված գազերից։ Տարբեր տներում մարդիկ քնից վեր թռան, նայեցին ժամացույցին՝ դեռ գիշերվա երեքն էր...
-
06.07.2025|
14:03
Երեկվանից տեղս չեմ գտնում։ Գնալով՝ մարդիկ խելքները լրիվ թռցնում են։ Երեկ ուկրաինացի մի օգտատեր Այվազովսկու մասին նյութ էր հրապարակել, որտեղ ասում էր. «Ուկրաինացի աշխարհահռչակ նկարիչ Այվազովսկին...»...
-
05.07.2025|
15:02
Խոստացել էի անդրադառնալ այս թեմային։ Ասեմ, որ ստեղծված բարդ ու անկանխատեսելի իրավիճակը բերում է մի համոզման` դադարն ու սերն անհրաժեշտություն են։ Քանզի այս հեղհեղուկ ու անկայուն վիճակում բարենորոգ քննարկումը գրեթե անհնար է...
-
04.07.2025|
12:29
Հայերենում մի կարևոր բառ կա` եղծել։ Հոմանիշները` փչացնել, աղավաղել, քանդել, աղարտել, պղծել, նաև՝ հերքել։
Աշակերտիս հետ փորձում ենք յուրացնել այս դժվար հիշվող, քիչ գործածական բառը...
-
03.07.2025|
16:22
Երևի երկրի քաղաքացու համար չկա ավելի ուրախալի բան, քան ժամանակին օտարված ու երկրից դուրս վաճառված ռազմավարական նշանակության օբյեկտի վերադարձը։ Դա ազգային անվտանգության հարց ա...
-
02.07.2025|
14:26
Նայում ես շուրջդ՝ աշխարհը փոխվել ա, անճանաչելիորեն փոխվել ա։ Հոգոց ես հանում՝ մեր ժամանակ... իսկ հիմա...
Աշխարհը տարվա եղանակի նման ա՝ փոխվում ա, ու դու բացարձակապես անզոր ես՝ ոչ տերևաթափը կկանգնացնես, ոչ ձմռան ցուրտը կմեղմես...