Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Պետք է շարունակել բանակցությունները»

«Պետք է շարունակել բանակցությունները»
12.11.2012 | 19:28

Նոյեմբերի 12-ին քաղաքական քննարկումների շարքում կայացել է ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը: ԲՀԿ-ն ներկայացել է ի դեմս Վարդան Օսկանյանի և Նաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ-ը` Լևոն Զուրաբյանի և Ավետիս Ավագյանի: ՀԺԿ-ում կայացած հանդիպումից հետո Վարդան Օսկանյանն ասել է, որ քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը. «Ընդհանրություններ կան, պետք է ուղղակի շարունակել բանակցությունները և պայմանավորվել ենք, որ մոտ ապագային նորից կհանդիպենք»: Քննարկումների առանցքը, ըստ ԲՀԿ-ի առաջարկի, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և խորհրդարանական հանրապետությանն անցումն է:

Այս հանդիպմանը նախորդել էր ՀՅԴ-ի հետ քննարկումը, կհաջորդի հանդիպումը «Ժառանգության» ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 2690

Մեկնաբանություններ