Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Չելսին» բացում է քսակը

«Չելսին» բացում է քսակը
16.11.2012 | 11:36

Ընթացիկ տարում Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում չափազանց արդյունավետ մրցաշրջան անցկացնող կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին ձեռք բերելու համար լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարելու վաթսուն միլիոն եվրո (նրան իրենց կազմում ունենալու համար պայքարում են նաև անգլիական «Մանչեստր Յունայթեդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն, որը տրանսֆերային ամառային պատուհանի ժամանակ աչքի է ընկել ամենախոշոր ծախսերով): Goal.com-ի հավաստմամբ` գործարքի առնչությամբ կողմերն արդեն ունեն նախնական համաձայնություն, այն կարող է կայանալ ձմեռային այս պատուհանի ժամանակ:
Ռադամել Ֆալկաոն «Աթլետիկոյի» խաղացող է դարձել անցած տարվանից: Մինչ այդ նա հանդես էր գալիս պորտուգալական «Պորտուում»: Հետաքրքրական է, որ երկու ակումբների կազմում էլ ֆուտբոլիստը դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Նշենք նաև, որ, համաձայն «Աթլետիկոյի» հետ ունեցած պայմանագրի, ֆուտբոլիստը դեռ երեք տարի պիտի հանդես գա մադրիդյան ակումբում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ