Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Հայաստանի մանկատներում հաշվառվել է 1115 երեխա

Հայաստանի մանկատներում հաշվառվել է 1115 երեխա
17.11.2012 | 11:13

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011 թվականին Հայաստանի մանկատներ ընդունվել են 267 երեխա, որդեգրվել` 74 երեխա: 2011թվ-ի վերջերին, Հայաստանի մանկատներում հաշվառվել է 1115 երեխա: 2011-ին որդեգրվել են 121 երեխա, 62-ը` ՀՀ քաղաքացիների կողմից, 37-ը յուրաքանչյուր մեկ անձի կողմից, ամուսնական զույգերի կողմից 25 երեխա, օտարերկրյա քաղաքացիների կողմից` 59: Նրանցից 11-ը` մեկ անձի կողմից, 48-ը` ամուսնական զույգի կողմից:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ