Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Նա կդասվի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների թվին»

«Նա կդասվի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների թվին»
21.11.2012 | 12:29

«Մխիթարյանն անկասելի է այս մրցաշրջանում,-Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Նորդշելանդ» – «Շախտյոր» հանդիպումից առաջ ասել է տանտերերի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանդը Հայաստանի հավաքականի և «հանքափորներիվ առաջատար Հենրիկ Մխիթարյանի մասին:-
Նա կայուն խաղ է ցուցադրում և արդեն գրավել է ողջ Եվրոպայի ուշադրությունը: Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով գերազանց մարզավիճակում է և դեռ երկար տարիներ կփայլի:
Նա միշտ շարժման մեջ է, աշխատասեր է, խելացի և լավ գոլային հոտառություն ունի: Բացի այդ, Մխիթարյանը ֆանտաստիկ տեխնիկա ունի և հրաշալի է հասկանում խաղը: Նա կդասվի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների թվին»:

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ