Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հունաստանին կտրամադրվի բաղձալի վարկը

Հունաստանին կտրամադրվի բաղձալի վարկը
27.11.2012 | 12:21

Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները և Արժույթի միջազգային հիմնադրամը պայմանավորվածություն են ձեռք բերել Հունասատանին 44 միլիարդ եվրո վարկ տրամադրելու կապակցությամբ։ Վարկի հերթական մասնաբաժինը կտրվի դեկտեմբերի 13-ին։
Ֆինանսավորումը թույլ կտա հունական կառավարությանը վճարել թոշակառուների և բյուջետային հիմնարկների դեկտեմբեր ամսվա կենսաթոշակներն ու աշխատավարձերը։ Օգնության իրենց բաժինը կստանան նաև հունական բանկերը։
Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստակամություն են հայտնել օգնել Հունաստանին, քանի որ վերջին երկու տարիներին այն գտնվում է դեֆոլտի շեմին։ Գումարի դիմաց վարկատուները պահանջում են խնայողության խիստ միջոցառումների ընդունում, ինչը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել բնակչության շրջանում։

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ