Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Քարզայ. հետախուզության ղեկավարի վրա հարձակումը պատրաստվել է Պակիստանում

Քարզայ. հետախուզության ղեկավարի վրա հարձակումը պատրաստվել է Պակիստանում
08.12.2012 | 17:53

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ պայթյունը, որի հետևանքով վիրավորվել է աֆղանական հետախուզության ղեկավար Ասադուլա Հալիդը, նախապատրաստվել է Պակիստանում։ Աֆղանական իշխանությունները ենթադրում են, որ Քաբուլի կենտրոնում իրեն պայթեցրած մահապարտը ժամանել էր Պակիստանի Քվեթա քաղաքից։
Քարզայը պակիստանյան իշխանությունների հասցեին կոնկրետ որևէ մեղադրանք չի հնչեցրել, սակայն հայտարարել է, որ պահանջելու է Իսլամաբադից ներկայացնել դեպքի հետ կապված իրենց հայտնի բոլոր տեղեկությունները։
Թեև պայթյունի պատասխանատվությունն արդեն իսկ ստանձնել են թալիբները, սակայն Քարզայը կարծում է, որ նշված ահաբեկչության հետևում կանգնած են ավելի խոշոր և պրոֆեսիոնալ ուժեր։

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ