Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
21.12.2012 | 01:00

...թե Դավիթ Հարությունյանին առանձնապես դուր չի եկել համապատասխան հրահանգը` «ջրել-աճեցնել» Արփինե Հովհաննիսյանին, որպես ապագա մեգա-աստղի և, որպես առաջին բեմել, արտահերթ նիստի էթիկայի հանձնաժողովի մասին փոփոխությունների փաթեթի ներկայացումը հանձնարարել նրան: Խնդրի առնչությամբ խորհրդարանական քննարկումների ընդհանուր ֆոնը և մանկամարդ օրիորդի տապալումը նաև սրանով են պայմանավորված եղել. Դավիթ Հարությունյանը հստակ հասկացել է, որ բեռը օրիորդի «հագով» չէ, սակայն այդ մասին չի բարձրաձայնել:

Դիտվել է՝ 1947

Մեկնաբանություններ