Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Չավեսի առողջական վիճակը կայունանում է

Չավեսի առողջական վիճակը կայունանում է
25.12.2012 | 16:49

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունանում է։ Այդ մասին երեկ հայտարարել է Վենեսուելայի տեղեկատվության նախարարը։ Ուգո Չավեսի 4-րդ վիրահատությունն անցկացվել է դեկտեմբերի 11-ին։ Հեռացվել է հերթական ուռուցքը, որից հետո նախագահի մոտ ախտորոշվել է շնչուղիների վարակ։
Չավեսի երկշաբաթյա լռությունը և տեղեկության պակասը նրա առողջական վիճակի վատթարացման մասին լուրերի տարածման պատճառ են դարձել և կասկածի տակ դրել նրա երդմանակալության անցկացումը, որ պետք է տեղի ունենա հունվարի 10-ին։
Ընդդիմությունը հայտարարել է, որ եթե Չավեսի երդմնակալությունը տեղի չունենա, առաջ է քաշելու կրկնակի ընտրությունների հարցը։ Սակայն իշխանությունները պնդում են, որ Չավսի երդմնակալությունը տեղի կունենա, և նա կմնա նախագահի պաշտոնում։

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ