Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ԻԻՀ-ը ուզում է վերջակետել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

ԻԻՀ-ը ուզում է վերջակետել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
29.12.2012 | 12:13

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական Մուհամեդ Բահիր Խուրամշադը ադրբեջանական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Թեհրանի հնարավոր դերին:
«Իրանի մեծ փորձ ունի` ութամյա պատերազմը Իրաքի հետ, որ օկուպացրել էր մեր տարածքը և պատերազմ սկսել մեր դեմ: Մենք կռվեցինք այնքան, քանի դեռ Իրաքը չհեռացավ օկուպացված իրանական հողերից: Բայց ամեն մի պատերազմ յուրահատուկ է և ունի իր վերջը: Մյուս կողմից` Իրանը, իբրև Ադրբեջանի ու Հայաստանի հարևան երկիր կարող է այդ հարցում միջնորդ դառնալ և իբրև ակսակալ գտնել հակամարտության հաղթահարման ճանապարհները: Այսինքն` մենք, իբրև տարածաշրջանային երկիր, կարող ենք ավելի արդյունավետ լինել, քան ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի անդամների մեծ մասը տարածաշրջանից հեռու են տեղակալված և չգիտեն նրա առանձնահատկությունները, և արդյունքի հասնել: Մենք ամենասկզբից հայտարարում ենք, որ հակամարտությունը վերջակետելու ժամանակն է»,-ասել է Մուհամեդ Բահիր Խուրամշադը: Նա գտնում է, որ Մինսկի խմբի 18-ամյա աշխատանքի արդյունքները զրոյի են հավասար:

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ