ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության և Սուրբ ծննդյան տոնը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության և Սուրբ ծննդյան տոնը
05.01.2013 | 16:59

Այսօր երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում կնշվի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, որին կհաջորդի Ճրագալույցի Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 17:30-ին: Հաջորդ օրը`հունվարի 6-ին տեղի կունենա Հայրապետական Սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն: Այս մասին տեղեկացնում է «Մայր Աթոռը»:

Հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին:
Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվում` ի նշան Սունբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում և նշում Սուրբ Ծնունդը:
Հունվարի 7-ին Մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում պատարագ, ապա հիշատակի արարողություն է լինում:
Սուրբ Ծննդյան օրը իրար պետք է ողջունել հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»` ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:
Ս.Ծնունդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է Ծննդյան պատարագով:

Դիտվել է՝ 5737

Մեկնաբանություններ