ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

1 միլիոն սիրիացի տառապում է քաղցից

1 միլիոն սիրիացի տառապում է քաղցից
08.01.2013 | 23:05

ՄԱԿ-ի գնահատականներով՝ մոտ 1 միլիոն սիրիացի տառապում է սովից՝ կառավարության կողմից մարդասիրական կազմակերպությունների գործունեության սահմանափակման պատճառով։
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ 1,5 միլիոն սիրիացիների հատկացնում է ամենամսյա օգնություն, սակայն ևս մոտ մեկ միլիոնը դրա ծայրահեղ կարիքն ունի։ Պարենի համաշխարհային կազմակերպության ղեկավարությունը նշում է, որ չի կարող ընդլայնել իր գործունեությունը երկրում, քանի որ իր ոչ բոլոր մասնաճյուղերը Սիրիայում աշխատելու թույլտվություն ունեն։
ՄԱԿ-ը նշում է նաև հումանիտար մեկ այլ խնդրի մասին. միայն անցած ամսվա ընթացքում Սիրիան լքել է մոտ 100 հազար փախստական։

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ