-
24.04.2016|
12:36
Ապրիլի 24–ին, ժամը 17:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքի մոտ (Ազատության հրապարակի կողմից), ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի, օպերային թատրոնի երգչախմբի կողմից կներկայացվեն հոգևոր երգեր:
-
24.04.2016|
12:33
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումը ընդունեց եզրափակիչ հայտարարություն՝ որոշում կայացնելով հաջորդ ֆորումն անցկացնել Հայաստանում 2018-ի ապրիլին։
-
24.04.2016|
12:26
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում Երևանում է աշխարհն իր պատմությամբ ցնցած Նադիա Մուրադ Բասի Թահան, որ Հյուսիսային Իրաքում գերի էր ընկել և փախել։
-
24.04.2016|
00:00
Ազատության հրապարկից մեկնարկել է ջահերով երթը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:
-
23.04.2016|
12:27
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացմանը, որն անցկացվում է «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո:
-
22.04.2016|
18:16
Ցեղասպանությունների դեմ կանխարգելման մասին խոսելը ոչ միայն Հայաստանի իրավունքն ու պարտավորվածությունն է, այլև՝ աշխարհի՝ ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին ընդառաջ։
-
22.04.2016|
12:54
Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը:
-
22.04.2016|
12:26
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցից առաջ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը պահանջել է հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորների սպանությունը, գտնել նրանց աճյունները և վերահուղարկավորել:
-
22.04.2016|
12:07
Այս գրութիւնը քանդակագործ Տարիէլ որդի Արամի Յակոբեանի մասին է:
Այցելելէ ետք Զօրավար Անդրանիկի 150-ամեակին նուիրուած ցուցահանդէս ձեռնարկին, ուր ներկայ էր պատկառելի բազմութիւն մը մտաւորականներու եւ պետական դէմքերու եւ Անդրանիկապաշտներու:
-
22.04.2016|
12:04
Հայրս՝ Ալեքսան Թադևոսի Ավագյանը, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և 1942 թ. ապրիլի 24-ին զոհվել Օրյոլ-Կուրսկ աղեղի ճակատամարտում: Թաղված է Օրյոլի մարզի Նովոսիլլի քաղաքի Վյաժնիի եղբայրական գերեզմանոցում: