Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչնչացրել են Իրաքի տարածքում գտնվող հնագույն քրիստոնեական վանքը:
Սիրիայի և Ղրիմի իրադարձություններից հետո Ռուսաստանում աճում է դրական վերաբերմունքը Իոսիֆ Ստալինի հանդեպ՝ վկայում են «Լևադա» կենտրոնի սոցիոլոգիական հարցումների արդյունքները։
Փաստը Պատմության արքան է։ Բայց թագավորը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը։ Ես ձգտել եմ լոկ «զգեստավորել» մերկ մանեկենին՝ պատմական ստույգ փաստերին շունչ հաղորդելով:
Ֆրանսիայում 2 մլն եվրոյով վաճառքի է հանվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ ՈՒինստոն Չերչիլին պատկանած զբոսանավը, որ կարող է միաժամանակ ընդունել 60 ուղևորի, ունի 650 քմ մակերեսով բնակելի տարածք:
Մեր եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում` ասել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մամլո քարտուղար Ալեքսանդր Վոլկովը:
Թբիլիսիի բնակչուհի Էկա Աբաշիձեն պնդում է, որ Ստամբուլում հայտնաբերված հոլանդացի հայտնի նկարիչ Անտոնիս վան Դեյքի (1599-1641) նկարը «մի քանի տարի առաջ իր ընտանիքի հետ էր», հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...