Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վստահ են

Վստահ են
23.01.2013 | 17:06

Եթե առաջիկա կիրակի նախագահական ընտրություններ լինեին, գործող նախագահը կվերընտրվեր: Հերթական հարցումներն է ներկայացրել Ահարոն Ադիբեկյանը: Ըստ այդմ, ընտրություններին հաստատ մասնակցելու է 58%-ը, որից 41%-ը գիտի ում պիտի ընտրի: Նրանց 72%-ը ձայնը կտա գործող նախագահ Սերժ Սարգսյանին, 20%-ը`Րաֆֆի Հովհաննիսյանին,իսկ 3,5% ձայն կհավաքեն Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը:
Ադիբեկյանը բացահայտել է նաև հարցման «պատվիրատուին»` ՀՀԿ: Սոցիոլոգին կուսակցության շտաբից դիմել են` պարզելու, թե քանի տոկոսն է պատրաստվում մասնակցելու ընտրություններին, չնայած, ըստ սոցիոլոգի, «ՀՀԿ-ն վստահ է իր հաղթանակի մեջ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ