Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Թեհրանը կապիկներին է նախընտրում

Թեհրանը կապիկներին է նախընտրում
28.01.2013 | 18:06

Հայտնի է, որ մարդկանցից առաջ տիեզերքում եղել են շներն ու կապիկները. ռուսները վստահել են շներին, ամերիկացիները` կապիկներին: Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս նախընտրել է կապիկներին: Թեհրանը հեղափոխության 34-րդ տարեդարձը նշանավորել է հրթիռի հեռարձակումով բաց տիեզերք, որը տարել ու բարեհաջող երկիր է վերադարձրել կապիկի: 5-8 տարի հետո իրանցի գիտնականները պատրաստվում են տիեզերք ուղարկել ավելի բանական ներկայացուցիչների, մասնավորապես` մարդկանց: Իսկ կապիկին նախորդել են մկների, կրիաների և ճիճուների ճանապարհորդությունները:

Դիտվել է՝ 2907

Մեկնաբանություններ