Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Չավին ու Իսկոն

Չավին ու Իսկոն
29.01.2013 | 15:28

«Բարսելոն» ֆուտբոլային ակումբն երկուշաբթի օրվանից երկարաձգել է թիմի առանցքային խաղացողներից մեկի` երեսներեքամյա Չավի Էռնանդեսի հետ պայմանագիրը, որն ավարտվելու էր 2014-ի հունիսի 30-ին: Պույոլից հետո Չավին փաստորեն դարձավ լեգենդար ֆուտբոլային ակումբի թվով երկրորդ վետերան ֆուտբոլիստը, ում հետ «Բարսելոնն» երկարաձգեց պայմանագիրը: Ի դեպ` նույն ժամանակահատվածով:
Շահավետ պայմաններով երկարաձգել է պայմանագիրը եւ Իսկոն, համաձայն որի քսանամյա կիսապաշտպանը «Մալագայում» հանդես կգա մինչեւ 2015-2016 թթ մրցաշրջանի ավարտը: Ակումբն ավելացրել է ֆուտբոլիստի աշխատավարձը` ավելացնելով նաեւ նրա բացթողնման գինը, որն այսուհետ կազմում է 35 միլիոն եվրո:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ