Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
01.02.2013 | 00:29

...թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անկումային վիճակից դուրս չի գալիս. չնայած ԲՀԿ պատասխանատուները պնդում են, թե նա ամենևին էլ պասիվ չէ, ավելին` ողջ օրն զբաղված է կուսակցության և ՀԱՕԿ-ի գործերով, այնուհանդերձ, կուսակցականները արդեն երեք ամիս է` նրա երեսը չեն տեսել, չգիտեն, թե ինչ են անելու, ինչպես են քվեարկելու, փորձում են լրագրողներից ճշտել-իմանալ, թե ինչ է կատարվում իրենց կուսակցությունում: Ընդ որում, ԲՀԿ արմատական մասի անկումային տրամադրությունն էլ ավելի խոր է. այն մինչև հիմա չի հաշտվել Ծառուկյանի և ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելու փաստի հետ:

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ