Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ֆրանսիացի զինվորները կլքեն Մալին մարտին

Ֆրանսիացի զինվորները կլքեն Մալին մարտին
06.02.2013 | 12:25

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Մալիում ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է մի քանի հարյուր գրոհային։ Նրա խոսքով՝ իսլամիստները փախել են Մալիի հյուսիսում գտնվող բազայից և այժմ թաքնվում են երկրի հյուսիսարևելյան լեռնային շրջաններում։
Ֆրանսիայի արտգործնախարարն իր հերթին հայտնել է, որ եթե ռազմական գործողություններն ընթանան ըստ նախատեսվածի, ֆրանսիական զինվորները սկսեն լքել Մալին մարտին։

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ