Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
12.02.2013 | 00:29

...թե ԲՀԿ արմատական թևում խիստ անհանգստացած են, որ հնարավոր է ընտրություններից հետո ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, ուստի ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա: Զուգահեռ քայլերից մեկն էլ, ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, օրերս Վահե Հովհաննիսյանի ներկայացրած կուսակցության բարեփոխման ծրագիրն է, որով փորձ է արվում բյուրեղացնել «Բարգավաճը»` այնտեղից մաքրելով նրանց, ովքեր այս պահին ահավոր մեծ ջանք ու ռեսուրսներ ներդնելով, տեղերում պաշտպանում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ԲՀԿ-ում կարծում են, որ առանց այն էլ կազմալուծման եզրին կանգնած կուսակցության համար այդ բարեփոխումները կլինեն վերջին «ակորդը»։

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ