Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի ԱԺ քառօրյա նիստերին

ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի ԱԺ քառօրյա նիստերին
25.02.2013 | 23:04

ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում իշխանությունը հերթական անգամ օգտագործեց ընտրակեղծիքների իր ողջ պոտենցիալը։ Հայտարարված արդյունքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Դա նոր մի անպատվություն էր Հայաստանի ժողովրդի նկատմամբ, նրա իրավունքների և արժանապատվության ոտնահարում։
Ինչպես և բնական ու սպասելի էր, դրա հասարակական հակազդեցությունը պիտի լիներ համաժողովրդական բողոքի նոր ալիքի բարձրացումը, ինչպես նույն պատճառով դա տեղի էր ունեցել 2003-ի, 2008-ի նույն կերպ կեղծված նախագահական ընտրություններում։
Ահա մի շաբաթից ավելի, բողոքի այդ շարժումը տարածվել է ողջ հանրապետությունով մեկ, և իշխանության կողմից չի նկատվում դրա նկատմամբ ըմբռնողական մոտեցման որևէ նշույլ։
Ժողովուրդն այսօր ունի միայն մեկ օրակարգ՝ վերականգնել սահմանադրական կարգը երկրում և թույլ չտալ ժողովրդի քվեի և իշխանության հերթական յուրացումը ռեժիմի կողմից:
Նման պայմաններում, նաև որպես զորակցություն իր իրավունքների համար ըմբոստացած ժողովրդին, «Հայ ազգային կոնգրեսի» խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցի ԱԺ այս քառօրյա նիստերին, որտեղ քննարկվում են այդ օրակարգի հետ որևէ աղերս չունեցող հարցեր»։
Միևնույն ժամանակ, ՀԱԿ խմբակցությունը կօգտագործի ԱԺ կանոնակարգով նախատեսված ընթացակարգերը, մասնավորապես հայտարարությունների ժամը, ԱԺ ամբիոնից սեփական դիրքորոշումները հնչեցնելու համար:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ