Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել
02.03.2013 | 13:54

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են թեժ կետերին՝ Սիրիային, Իրանին և ԿԺԴՀ-ին։ Քննարկելով սիրիական հարցը՝ Պուտինը նշել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Իսկ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան և Վաշինգտոնը բանակցությունների արդյունքում համաձայնել են ընդլայնել համագործակցությունը, որպեսզի հնարավորինս շուտ դադարեցվեն Սիրիայում տիրող բռնությունները։ Երկու նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ հանդիպում ունենալ Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք Մեծ ութնյակի սամիթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ