Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հռոմի Պապի ընտրությունները մեկնարկում են

Հռոմի Պապի ընտրությունները մեկնարկում են
04.03.2013 | 11:50

Այսօր Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալներն ամբողջ աշխարհից հավաքվելու են Հռոմում, որպեսզի սկսեն նոր Պապի ընտրման գործընթացը։ Մինչև քվեարկությունը կարդինալների խորհուրդը կանցկացնի ամենօրյա խորհրդակցություններ։ Կարդինալների ժողովը կմեկնարկի Սիքստինյան կապելայում մյուս շաբաթ։ Ընտրության կոնկրետ ժամկետը կորոշեն կարդինալները։ Նրանք փակ դռների հետևում գաղտնի քննարկելու են Հռոմի պապի հնարավոր թեկնածուների հարցը։

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ