ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Չհրկիզվող պահարանները կբացվեն մարտին

Չհրկիզվող պահարանները կբացվեն մարտին
13.03.2013 | 11:35

Հարավսլավիայի նախագահ, 1980 թ. մայիսի 4-ին մահացած Իոսիպ Բրոզ Տիտոյի չհրկիզվող պահարանները մինչև հիմա չեն բացվել և պահպանվում են Սերբիայի Ազգային բանկում: Սերբիայում հատուկ հանձնաժողով է ստեղծվել նախագահի խորհրդական Օլիվեր Անտիչի գլխավորությամբ` մինչև մարտի վերջ պահարանները բացելու համար: Չհրկիզվող պահարանների պարունակությունը հայտնի չէ, կարող են պահված լինել Տիտոյի անձնական կամ պետական սեփականություն հանդիսացող իրեր: Հանձնաժողովի անդամները մտադիր են անձնական իրերը փոխանցել Բելգրադի դատարանին` ժառանգների միջև բաշխելու համար:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ